«Մեմորիալի» Գրոզնու բաժանմունքի ղեկավար Օյուբ Տիտիեւը դարձել է ԵԽԽՎ 2018 թվականի Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիր:

Պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ:

Ինչպես նշում են Եվրոպայի խորհրդում, Չեչնիայում Օյուբ Տիտիեւին կեղծ մեղադրանքով կալանավորել են այս տարվա հունվարին: Տիտիեւի հետ միասին պարգեւը ստացել է «Մեմորիալ» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Չերկասովը: