Ավելի քան 140 մարդ տուժել է Իրանի հարավ-արեւելքում մոլեգնող ավազամրրիկից՝ տեղեկացնում է IRNA-ն՝ վկայակոչելով երկրի ճգնաժամային կարգավորման մարմնի ղեկավար Աբդորախման Շահնավազիին։
Ըստ տվյալների՝ շաբաթ օրը Սիստան եւ Բելուջիստան մարզերի 145 բնակիչներ դիմել էին բժշկական օգնության՝ շնչառության, աչքերի եւ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Նրանցից 27-ը հոսպիտալացվել էին։
Շահնավազին ասել է, որ քամու արագությունը հասել է ժամում 104կմ-ի։ Իշխանությունները հիվանդներին եւ ծերերին խորհուրդ են տվել տանը մնալ։




























