Վրաստանի նախկին նախագահ էդուարդ Շեւարդնաձեն եգիպտոսյան իրադարձությունների հիմնական պատճառը համարում է այդ երկրում ստեղծված սոցիալական իրավիճակը, հաղորդում է վրացական «Ասավալի-դասավալի» թերթը:

Նա չի բացառել, որ նման իրադարձությունները մոտակա ժամանակում լինեն նաեւ Վրաստանում։

Շեւարդնաձեն հիշեցրել է, որ ինքը ժամանակին հանդիպել է Եգիպտոսի նախագահ Մուբարաքին, ով բավականին լավ տպավորություն է թողել իր վրա։

«Երբ հանդիպեցի Մուբարաքին, երբ նա նոր էր անցել պետության գլուխ, եւ անընդհատ խոսում էր անկախության, ժողովրդավարության եւ իր երկրի ապագայի մասին»,-ասել է Շեվարդնաձեն,զարմանալով, որ գործ է ունեցել ընդամենը դիկտատորի հետ։

«Եգիպտոսում ընթացող իրադարձություններն  80 տոկոսով պայմանավորված է սոցիալական իրավիճակով, ինչը տեղի ունեցավ նաեւ Թունիսում։ Հետեւաբար տեսնելով, թե ինչ իրավիճակում են հայտնվում պետությունները, ունենալով սոցիալական խնդիրներ, չեմ բացառում, որ վաղը Վրաստանի «սոված» ժողովուրդը դուրս կգա փողոց եւ նույնը կիրագործի։ Չէ որ, սոված ժողովուրդը ամեն ինչի էլ ընդունակ է»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը, վստահություն հայտնելով, որ Վրաստանի բնակչության ճակատին գրված է «սով» բառը։