Կիմ Չեն Ընը, ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, իսկ Չինաստանի ղեկավար Սի Ձինպինը կայցելի Հյուսիսային Կորեա։ Այս մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը՝ երկրի կառավարության նիստի ժամանկ՝փոխանցում է Reutersը։

Մուն Չժե Ինը դրական է գնահատել Պոմպեոյի կիրակնօրյա հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ՝ ասելով, որ այն ստեղծել է պայմաններ, որոնք թույլ են տալիս մոտ ժամանակներս եւ մեկ գագաթաժողով անցկացնել Ընի եւ Դոնալդ Թրամփի միջեւ եւ նպաստում են Կորեական թերակղզու ապառազմականացմանը։

Հյուսիսկորեական պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ Փխենյանն ու Մոսկվան պայմանավորվել են այս տարվա ընթացքում Կիմ Չեն Ընի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումից հետո գագաթաժողովի անցկացման մասին՝ ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում, մայիսի վերջին։