«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում այսօր՝ փետրվարի 10-ին կայացել է 3,45 մլն դոլարի առուվաճառք՝ 364,58 դրամ միջին փոխարժեքով։ Փակման գինը կազմել է 364,7։

Հիշեցնենք, որ երեկ բորսայում գործարք չի կայացել, իսկ նախորդ օրվա համեմատ դոլարը թանկացել է 1,57 դրամով։

Բորսայական գործարքների արդյունքում փոխանակման կետերը 1-2 դրամով բարձրացրել են դոլարի առքի եւ վաճառքի գները։ Դոլարը ներկայում գնվում է 363-364 դրամով եւ վաճառվում 366-ով։