Եգիպտոսի իշխանությունների եւ ցուցարարների ներկայացուցիչների միջեւ փետրվարի 6-ին մեկնարկած բանակցություններն ավարտվել են անարդյունք, մի խոսքով, ձախողվել են:
Ինչպես հայտնել է իմաստունների խորհրդի ներկայացուցիչ Դիաա Ռաշվանը, Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը հրաժարվել է ընդունել ցուցարարների փոխզիջումային առաջարկը, որի էությունը կայանում էր նրանում, թե երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը մնում է իր պաշտոնին մինչեւ ընտրություններ, բայց իրական իշխանությունը անցնում է անցումային կառավարությանը:
Փոխզիջում գտնելու փոխարեն փոխնախագահը սկսել է ահաբեկել գործընկերներին հնարավոր պետական հեղաշրջումներով եւ ակնհայտորեն ժամանակ էր ձգում:
Ուրբաթ` փետրվարի 11-ին ողջ Եգիպտոսով նոր ցույցեր են կայանալու, որոնց կազմակերպիչները խոստանում են փողոց հանել աննախադեպ թվով մարդկանց:





























