Հայաստանի (սեպտեմբերի 21) եւ Ադրբեջանի (մայիսի 28) Անկախության օրվա կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորանքներում Ղարաբաղի հարցով թաքնված որեւէ ուղերձ չկա։ Այս մասին հոկտեմբերի 9-ին Երեւանում տված իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ մեկնաբանելով Թրամփի շնորհավորանքների բովանդակությունը։
Երկու երկրներում էլ տեղի էին ունենում քաղաքական իրադարձություններ՝ ասել է դեսպանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ընտրությունները եւ Հայաստանում գարնանային իրադարձությունները։ «Կարծում եմ՝ նախագահը խոսել է հույսի, սպասելիքների մասին։ Որ այդ նոր իրադարձությունները նոր լիցք, նոր հնարավորություններ կբերեն երկու կառավարությունների կողմից էլ»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք, որ իր շնորհավորական հեռագրում Դոնալդ Թրամփը նշել էր, թե «առաջիկա ամիսները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններ են բացում, ինչն էլ իր հերթին կարող է հայ-ամերիկյան համագործակցության նոր հնարավորություններ բացել»։




























