Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը իշխանությունը կարող է հանձնել բանակին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Ազգային-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Հոսան Բադրավին հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, Հոսնի Մուբարաքը ելույթով կդիմի ժողովրդին։

Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդն իր հերթին նիստ է գումարել՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։

Փետրվարի 10-ը դարձել է եգիպտոսցիների բողոքի 17-րդ օրը։ Նրանք պահանջում են, որպեսզի 30 տարի շարունակ երկիրը ղեկավարող Մուբարաքը պաշտոնաթող լինի։