Գերմանիայի մայրաքաղաքում փետրվարի 10-ին մեկնարկել է Բեռլինալե կինոփառատոնը։ Փառատոն բացումը տեղի է ունեցել Կոեն եղբայրների «Հաստատակամություն» ֆիլմի պրեմիերայով։
Կինոփառատոնը կտեւի 10 օր, դրան կմասնանակցեն շուրջ վաթսուն երկրների ավելի քան 400 ռեժիսորներ, սակայն գլխավոր՝ «Ոսկե արջ» մրցանակին կարժանանան նրանցից միայն 16-ը։
Ի թիվս այլ հայտնի կինոգործիչների՝ Բեռլինալեի ժյուրիի կազմում ընդգրկված է նաեւ իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին, ում, սակայն, հակակառավարական գործունեության համար պաշտոնական Թեհրանը անցած տարեվերջին 6 տարվա ազատազրկման է դատապարտել։ Ժյուրիի նրա աթոռը խորհրդանշական կերպով դատարկ կմնա։
Կինոփառատոնի շրջանակներոմ կցուցադրվի նաեւ գերմանացի ռեժիսոր Կիրիլ Տուշիի՝ ներկայումս բանտարկված ռուսաստանցի նախկին գործարար Միխայիլ Խոդորկովսկու մասին պատմող «100 րոպե» կոչվող ֆիլմը։
Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկվել է նաեւ ռուսաստանցի կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեի ֆիլմը, որը պատմում է տարիներ առաջ Չեռնոբիլում տեղի ունեցած ողբերգության մասին։
Հաղթանակած ֆիլմերի անունները ժյուրի կողմից կհայտարարվեն փետրվարի 19-ին։





























