Իրանի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին, որպեսզի իր դիվանագետի կալանավորման եւ Բելգիային հանձնելու հարցի հետ կապված բողոք հայտնի։ Այս մասին ասել է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ տեղեկացնում է Mehr-ը։
Նրա խոսքերով՝ ԻԻՀ-ի ԱԳՆ-ում գերմանացի դեսպանին հայտնել են, որ իրանցի դիվանագետի կալանավորումն ու հանձնումը դավադրություն է, որ մշակել են իրանա-եվրոպական հարաբերությունների թշնամիները, այն ուղղված է Իրանի եւ Եվրոպայի հարաբերությունների լարմանը։
Խոսքը իրանցի դիվանագետ Ասադոլ Ասադիի մասին է։ Նրան համարում են Փարիզից ոչ հեռու քաղաքական հանրահավաքի ժամանակ ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Այն պետք է տեղի ունենար հունիսին։




























