Իրանի քաղաքացիական ավիափոխադրումների կազմակերպությունը նամակ է հղել երկրի տուրիստական ընկերություններին, եւ արգելել է տոմսեր վաճառել ռուսական ՏՈՒ-154 օդանավերի համար: Նամակում ասվում է, որ արգելքը խախտողներին քրեական պատասխանատվության են ենթարկելու, հայտնել է կառույցի ղեկավար Ռեզա Նախչիվանին:
Իրանում հունվարի կեսերին որոշում է կայացվել մեկ ամսով շահագործումից հանել ՏՈՒ-154 օդանավերը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 2009թ. հուլիսի 15-ին կործանվել էր Caspian Airlines ընկերության ՏՈՒ-154-ը, որը կատարում էր Թեհրան-Երեւան չվերթը: Օդանավում գտնվող 153 անձինք` ուղեւորներ եւ անձնակազմի անդամներ, մահացել էին:
ՏՈՒ-154 օդանավերի կործանումն Իրանում վերջին շրջանում բավական հաճախակի է դարձել:




























