Իրանական իշխանությունները վերջին երկու օրերին մի քանի ընդդիմադիր գործիչների են ձերբակալել։
Մասնավորապես, ձերբակալվել է Միր Հոսեյն Մուսավիի ութ կողմակից, հայտնում է ВВС-ն։
Նախօրեին տնային կալանքի էր վերցվել Մեհդի Քարուբին։ Երկու ընդդիմադիրներներն էլ մասնակցել են 2009 թվականի նախագահական ընտրություններին, որոնցից հետո երկրում բողոքի զանգվածային ցույցեր էին տեղի ունեցել։
Նշենք, որ Մուսավին եւ Քարուբի հայտարարել են, որ իշխանություններից պահանջում են թույլ տալ իրենց փետրվարի 14-ին Թեհրանում երթ կազմակերպել՝ ի նշան Եգիպտոսի ժողովրդի հետ համերաշխության։ Այսպիսի հայտարարություններից հետո ընդդիմադիրներին եւ նրանց գործընկերներին ձերբակալել էին։





























