«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ  փետրվար ամսվա հանգստյան օրերին ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել Beeline  բջջային ցանցի «գեղեցիկ» հեռախոսահամարներ կես գնով: Հանգստյան օրերին, ինչպես նաեւ փետրվարի 14-ին «արծաթե» համարի արժեքը կկազմի 2500 դրամ, իսկ «ոսկե» համարինը` 30000 դրամ:

«Փետրվարն, իր սիրահարներին եւ նորապսակներին նվիրված տոներով, կարելի է համարել հայ երիտասարդների ամենասիրելի ամիսներից մեկը: Այդ տոնական օրերի նախաշեմին «ԱրմենՏել» ընկերությունն ուրախ է բոլոր հաճախորդներին առաջարկել  իրենց հարազատներին, ընկերներին եւ սիրելիներին յուրօրինակ նվեր մատուցելու նոր հնարավորություն», - նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:  

Ակցիայի շրջանակում յուրաքանչյուր հաճախորդ կարող է գնել մեկ «գեղեցիկ» համար: