World Press Photo 54-րդ ամենամյա մրցույթի հաղթող  է ճանաչվել լուսանկարիչ Ջոդի Բիբերի  մեծ աղմուկ հանած աշխատանքը, որում պատկերված է աֆղանցի մի աղջիկ, ով սարսափելի բռնությունների էր ենթարկվել ամուսնու կողմից եւ փախել նրանից: Լուսանկարը նաեւ մրցանակի է արժանացել դիմանկարներ անվանակարգում:

Աֆղանստանի 18-ամյա բնակչուհի Բիբի Այշան փախել էր ամուսնուց` հոգնելով դաժան վերաբերմունքից: Թալիբները բռնել էին նրան եւ դատել` կտրելով քիթն ու ականջները: Այդ ժամանակ Այշային բռնել է նրա հարազատ եղբայրը:

Ողբերգության մասին տեղեկացել էին բժիշկներն ու ամերիկացի զինվորականները: Այժմ Այշան գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա դեմքը վիրահատել են: Նա ներկայումս ցանկանում է  իրավապաշատպան դառնալ եւ զբաղվել աֆղան կանանց իրավունքների պաշտպանությամբ: