Երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր Արմեն Սաղաթելյանի կարծիքով՝ «Ընդերքի մասին» օրենքի նոր նախագիծը, որը շուտով կքննարկվի Ազգային Ժողովում, չի լուծում ամենակարեւոր խնդիրը՝ շրջակա միջավայրի պաշտպանությունը։

Նրա խոսքով՝ հանքավայրի նոր տերը լիցենզիա ստանալիս պետք է պատասխանատվություն կրի հանքավայրի ողջ ենթակառուցվածքի համար։ Այլապես ստացվում է, որ նախկին պոչամբարների համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում։ «Հանք շահագործողները գերշահույթներ են ստանում, քանի որ ոչինչ չեն ծախսում շրջակա միջավայրի պահպանման նպատակով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ա. Սաղաթելյանը։