Մոսկվայի կենտրոնում «Մենք ոչ ենք ասում ֆաշիզմին ռուսական հողում» կարգախոսով ակցիա են կազմակերպել Կովկասի ժողովուրդների ռուսական կոնգրեսը, «Բազմազգ Ռուսաստան» ակումբը եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ակցիան խաղաղ է: Մենք հանդես ենք գալիս Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած գործողությունների դեմ»,- լրագրողներին հայտնել է Կովկասի ժողովուրդների ռուսական կոնգրեսի ներկայացուցիչ Սուլթան Տոգոնիձեն:

Ակցիան տեւել է մոտ 20 րոպե, որի ընթացքում մասնակիցները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի արձանին:

Նշենք, որ այսօր Մանեժնայա հրապարակում նախատեսված է նաեւ ազգայնականների «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսով ակցիան: