Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հնչեցչած ռազմատենչ հայտարարությունները:
«Հայաստանի ՊՆ հայտարարությունների մասին արտահայտվելիս բնական է, որ Ադրբեջանի ՊՆ պաշտոնյաները չեն կարողանում թաքցնել իրենց վրդովմունքը: Այդուհանդերձ, դժվար է հասկանալ Ադրբեջանի պաշտպանության նախարարի ագրեսիվ վարքագիծը, երբ խաղաղության ծրագրեր փնտրող միջազգային միջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարում է կրկին պատերազմ սկսելու անհրաժեշտության վերաբերյալ»,- ասել է Դավիթ Կարապետյանը:





























