Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականն աշխուժություն է մտցրել միջազգային բորսաներում։
ԱՄՆ-ում Dow Jones-ի ինդեքսը բարձրացել է 0,27, Standart & Poors-ի ինդեքսը 0,35, Nasdaq-ը՝ 0,27 տոկոսով։
Եվրոպական բորսաները եւս դրական են արձագանքել Մուբարաքի հրաժարականին եւ բորսաները փակվել են դրական ցուցիչներով։ FTSE-ն՝ 0,71, CAC-40-ը՝ 15 եւ Frankfurt DAX-ը՝ 0,42 տոկոս աճ են գրանցել։
Միեւնույն ժամանակ դոլարը աճ է գրանցել մյուս արժույթների նկատմամբ։ Եվրոյի նկատմամբ դոլարի փոխարժեքը իջել է 1.35-ի։
Ներկայումս գործարար աշխարհն ուշադրությամբ հետեւում է, թե ինչ ազդեցություն կունենա Մուբարաքի հրաժարականը նավթի գների վրա։





























