Այսօր՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան մեկնարկել է դեպի Մերկուրի եվրոպա-ճապոնական BepiColombo տիեզերական զոնդի թռիչքը, փոխանցում է DW-ն: 

Bepicolombo-ով  Ariane 5 հրթիռակիրն արձակվել է Ֆրանսիական Գայանայի Կուրու տիեզերակայանից:

Ըստ մասնագետների հաշվարկների՝ զոնդը, որի երկարությունը կազմում է 6,40 մետր, իսկ քաշը՝ 4,1 տոննա, Արեգակին ամենամոտ մոլորակին կհասնի 2025 թվականի դեկտեմբերին: Այնուհետեւ նրանից կանջատվեն երկու ինքնավար արբանյակներ, որոնք Մերկուրին կհետազոտեն երկու տարբեր ուղեծրերից:

Գիտնականները հույս ունեն տեղեկություններ ստանալ Արեգակնային համակարգի ամենափոքր մոլորակի մագնիսական դաշտի եւ մակերեւույթի հատկությունների մասին: