Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է ԱԳ նախարարի խորհրդականին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.amին հայտնում են, որ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին ստորագրել է հրամանագիր` ակտիվ պետական ու հասարակական-քաղաքական գործունեության համար եւ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանին «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրելու մասին:





























