Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով նախատեսվում է «հատուկ տնտեսական միջոցներ» սահմանել՝ կապված Ուկրաինայի ոչ բարեկամական գործողությունների հետ, փոխանցում է Meduza-ն: 

Հրամանում նշված չէ, թե  խոսքն ինչ միջոցառումների մասին է. դրանք կառավարությունը դեռ պետք է մշակի: Նաեւ հանձնարարվում է կազմել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցուցակը, որոնց նկատմամբ այդ միջոցառումները կիրառվելու են:

Հրամանն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 22-ին, եւ ինչպես նշված է փաստաթղթում՝ կչեղարկվի, եթե Ուկրաինան հրաժարվի ՌԴ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց դեմ «սահմանափակող միջոցառումներից»: