«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական 5-րդ համագումարում, ի հեճուկս քաղաքական կանխատեսումների, որեւէ անակնկալ չի եղել:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հաշվետու ելույթում այդպես էլ չի բարձրաձայնել 2013թ.  նախագահական ընտրությունների վերաբերյալ կուսակցության դիրքորոշման մասին, սակայն հայտարարել է, թե «Բարգավաճ Հայաստան» շարունակելու է հետայսու եւս աշխատել կառավարող կոալիցիայի կազմում` հանուն հայկական պետական բարգավաճ եւ ամրապնդման, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նա ընդգծել է, որ անցած երկու տարիները «Բարգավաճ Հայաստանի» համար եղել են լարված աշխատանքի, ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման տարներ: Եւ բոլոր այդ գործընացներում, ըստ Ծառուկյանի, կառավարող կոալիցիան ապացուցել է իր արդյունավետությունը: «Այո, եղել են փուլեր, երբ կոալիցիոն ուժերի միջեւ տարաձայնություններ են եղել, բայց դա նորմալ աշխատանքային գործընթաց է: «Բարգավաճ Հայաստանը» վճռական է շարունակել արդի խնդիրների լուծումը կառավարող կոալիցիայի շրջանակներում»,- ասել է Ծառուկյանը:

Նշենք, որ կառավարող կոալիցիային անդամակցում են Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն արդեն հայտարարել են նախագահական առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու պատրաստակամության մասին, իսկ ԲՀԿ-ն առայժմ չի հայտարարել: