Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Բաթումում հանդիպել է Աջարիայի ինքնավար հանրապետության վարչապետ Լեւան Վարշոլոմաձեի հետ եւ հետաքրքրվել տարբեր մեղադրանքներով ձերբակալված 78 թուրք գործարարների ճակատագրով։

Թուրքական Sondakika-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն Բաթումում Թուրքիայի հյուպատոսությունում հանդիպել է թուրք գործարարների հետ, որից հետո ուրբաթօրյա նամազ է արել «Օրթա» մզկիթում։  

Ավելի ուշ Դավութօղլուն հանդիպել է Աջարիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել է տարբեր մեղադրանքներով ձերբակալված թուրք 78 գործարարների հարցերը։

Հայտնի է դարձել, որ Թբիլիսիում Դավութօղլուն Սահակաշվիլիի հետ եւս կքննարկի ձերբակալված թուրք գործարարների հարցը։