Երեւանում 32-ամյա մի կին մեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե փետրվարի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.40-ին, 1979 թ. ծնված Քրիստինե Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա մի կնոջ: Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























