ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կազմել է 484.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.30 դրամ (նվազել է 2.83 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.34 դրամ (նվազել է 2.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.39 դրամ (նվազել է 0.03 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 229.3 դրամ, ոսկի՝ 19,259.19 դրամ, պլատին՝ 12,949.06 դրամ: