Apple-ի ղեկավար Թիմ Քուքը աջակցել է անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ խիստ օրենքներին ինչպես Եվրոպայի, այնպես էլ ԱՄՆ-ի համար եւ նորից հաստատել տեխնոլոգիական հսկայի հանձնառությունը անձնական տվյալների պաշտպանությանը, հաղորդում է AP-ն:
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը, ելույթ ունենալով տվյալների գաղտնիության վերաբերյալ միջազգային համաժողովին, ողջունել է ԵՄ իշխանություններին այս տարվա մայիսին տվյալների գաղտնիության մասին նոր օրենքի ընդունման համար եւ ասել, որ iPhone արտադրողը սատարում է ԱՄՆ-ի դաշնային գաղտնիության օրենքին:
«Մենք Apple-ում լիարժեք աջակցում ենք ԱՄՆ-ում անձնական կյանքի անձեռնմխելիության վերաբերյալ դաշնային օրենքը», - ասել է նա:
Քուքը զգուշացրել է, որ մարդկությանն օգուտ բերող տեխնոլոգիաները, ապատեղեկատվության տարածման պատճառով կարող են վնաս հասցնել:
«Մեր սեփայան տեղեկատվությունը՝ առօրյա կյանքից մինչեւ խոր անձնական, ռազմական արդյունավետությամբ մեր դեմ է օգտագործվում», -ասել է նա: Անհատական տվյալների հատվածները հավաքվում են թվային պրոֆիլների համար, ինչը թույլ է տալիս ձեռնարկություններին ավելի լավ ճանաչել իրենց օգտվողներին, ուստի ընկերությունները օգտատերերին «ավելի ու ավելի ծայրահեղ բովանդակություն» են առաջարկում, նշել է Քուքը:




























