Նովոսիբիրսկում  փետրվարի 8-ի երեկոյան բնակելի շենքի մուտքի առջեւ հրազենից արձակված կրակոցից սպանվել է հայազգի ձեռնարկատեր`Ալոյան ազգանունով:  Փամփուշտը, որը ենթադրաբար արձակվել է «Մակարով» տեսակի ատրճանակից, վնասել է Ալոյանի թիակը: Չնայած կրակոցը մահացու է եղել, սակայն դեպքի վայրում արյան հերքեր չեն հայտնաբերվել: Հրազենային վնասվածքի հետեւքնով հայ ձեռնարկատերի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել: Սկզբում բժիշկները ինտարկտ` սրտի կթաված են ախտորոշել, եւ միայն հաջորդ առավոտյան տղամարդու դիակի վրա հայտնաբերվել է մահացու վնասվածք: Դրանից հետո գործին միջամտել են քննիչները:     

Սպանվածը աչքի չէր ընկնում լայն շրջանակներում իր հայտնի լինելով, սակայն բավական կայացած ձեռնարկատեր էր: Գործարարությամբ էր զբաղվում մի քանի ոլորտներում` առեւտուր, արտադրություն: Հանցագործության հեղինակները մինչ այժմ չեն բացահայտվել: Քննիչները մի քանի վարկած են առաջ քաշում, այդ թվում եւ պատվիրված սպանություն: