Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 25–ին, Դավիթաշենի կամրջի տակ մահացած հայտնաբերված Լուիզա Խ.–ն պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է։ Այս մասին NEWS.am–ին ասաց Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

«Շատ համեստ կին էր, մենք էլ ենք զարմացած տեղի ունեցածից։ Լուիզան մեր մանկաբարձ–գինեկոլոգներից էր»,– ասաց Ռազմիկ Աբրահամյանը։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ նախնական տեղեկություններով, տեղի ունեցածն ինքնասպանություն է։

«Տուժողի ինքնությունը հայտնի է, 45–ամյա կին, մասնագիտությամբ բժշկուհի»,– ասաց նա։