ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում հումորով են վերաբերում The New York Times-ում իբրեւ թե ռուսական հատուկ ծառայությունների կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսները գաղտնալսելու մասին հրապարակմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հարցրեք թերթին, այն հավանաբար այդ առնչությամբ ավելի մանրամասն տեղեկատվության է տիրապետում, որը կարող է նման տեղեկատվության հրապարակման համար պատճառ հանդիսանալ: Ընդհանուր առմամբ, իհարկե, մենք նման հրապարակումներին  հումորով ենք վերաբերում:  Ցավում ենք, որ թերթն անխոհեմաբար հրապարակում է տեղեկություն, որը ավելի շուտ վկայում է լրագրողական պատասխանատվության նվազեցման մասին», — ասել է Պեսկովը: