«Եվրատեսիլ-2011»-ում Հայաստանը ներկայացնող երգի ընտրությունը կայանալու է փետրվարի 26-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ այն կայանալու է փետրվարի 19-ին:

Հանդիսատեսի եւ ժյուրիի դատին ներկայացվելու է 4 երգ, որոնք կատարելու են Էմմին եւ Միհրանը: Երգի ընտրությունը կատարվելու է 50/50 համամասնությամբ:

Չորս երգերի կոմպոզիտորներն են DerHova-ն, Վահրամ Պետրոսյանը, Apricota-ն եւ Մարտին Քեսիչին:

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ է ունենալու «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակչում մայիսի 10-ին` Ալբանիայի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի, Վրաստանի, Հունաստանի, Հունգարիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի, Լեհաստանի, Լիտվայի, Ռուսաստանի, Մալթայի, Սերբիայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Սան-Մարինոյի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հետ: Համարը, որի տակ հանդես է գալու Էմմին, կորոշվի մարտի 10-ին:

«Եվրատեսիլ-2011» երգի մրցույթը կայանալու է գերմանական Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու են 43 երկրներ: