Իրանի դեմ ԱՄՆ վերջին պատժամիջոցները Եմենում Սաուդյան Արաբիայի հանցագործություններից եւ այլախոհ լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանությունից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փորձ է։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հայտարարությունը։
«Որպեսզի շեղի Ստամբուլում ու Եմենում Սաուդյան դաժանությունների մասին վերնագրերից ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ թալիբներին աջակցելու համար»,–գրել է Զարիֆը իր թվիթերյան էջում։




























