Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման  գոտում փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է  հրադադարի ռեժիմի խախտման շուրջ   150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:  

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից NEWS.am-ին հայտնում են, թե հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել  «СВД» եւ «Սեւ նետ» տիպի դիպուկահար հրացաններ:

Չնայած հակառակորդի դրսեւորած նկատելի ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը: