Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական հարաբերությունները որեւէ այլընտրանք չունեն: Այս մաին հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց  ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության նշանակությունը չհասկանալը շատ վտանգավոր է Հայաստանի իշխանությունների եւ ամբողջ երկրի համար: «Մեր համար կան կենսական նշանակություն ունեցող խնդիրներ, որոնցում Ռուսաստանը պարզապես անփոխարինելի է», - ասաց Ռուստամյանը:

ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, Հայաստանում Ռուսաստանի դերը չի թուլացել, եւ Ջոն Բոլթոնը գիտի այդ մասին:

Հիշեցնենք, որ Անդրկովկասում իր շրջագայության շրջանակներում Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը այցելել էր Հայաստան: