Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Վաշինգթոն է հրավիրել: Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, հաղորդում է Reuters-ը:
«Մենք նախագահ Պուտինին Վաշինգթոն ենք հրավիրել,-ասել է Բոլթոնը՝ չնշելով, թե արդյոք ՌԴ նախագահն ընդունել է հրավերը:
Հիշեցնենք, որ Թրամփը եւ Պուտինը նախատեսում են նոյեմբերի 11-ին Փարիզում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում երկկողմ հանդիպում անցկացնել: Բոլթոնը նշել է, որ Փարիզի հանդիպումը կարճ կտեւի:




























