Microsoft-ի ղեկավար Բրեդ Սմիթը հայտարարել է, որ ընկերությունը կշարունակի մասնակցել Պենտագոնի հետ պայմանագրի մրցույթին, հայտնում է The Wall Street Journal-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ զինվորականներն արժանի են Microsoft-ի աջակցությանը:
Նա հավելել է, որ ընկերությունը պատրաստ է ցանկացած տեխնոլոգիա վաճառել Պենտագոնին:
Սմիթն ընդգծել է, որ Microsoft-ը չի պատրաստվում այս մրցույթից հրաժարվել, չնայած հանրության քննադատությանը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Microsoft-ին կասկածել են ատկատների եւ կաշառակերության մեջ:




























