Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նոր ղեկավար է դարձել Ֆարիդուն Աբբասի-Դավանին: Այդ մասին հայտարարել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Հայտնի է, որ Ֆարիդուն Աբբասի-Դավանին պաշտպանության նախարարության բարձրաստիճան մասնագետ է եւ կապ ունի Իրանի կիրառական ֆիզիկայի ինստիտուտի հետ:

Ավելի վաղ, կազմակերպության ղեկավարը Ալի Աքբար Սալեհին էր, ով զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը:

Երկու ամիս առաջ Աբբասիի վրա մահափորձ էր կատարվել: Մեքենաները, որում եղել են բուհերի դասախոսներն ու նրանց կանայք, պայթեցվել էին: Մեջիդ Շահրիյարին մահացել էր, իսկ Աբբասին` ծանր վիրավորվել: