Ստամբուլում ընթանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի երկկողմ հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պուտինն ու Մերկելը զրուցում են Սիրիայի հարցով ՌԴ-Ֆրանսիա-Գերմանիա-Թուրքիա քառակողմ գագաթնաժողովի նախաշեմին:

Մինչեւ Գերմանիայի կանցլերի հետ հանդիպումը Պուտինը երկկողմ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: