Շատ արագ վնասազերծեցին, չի հասցրել ներս մտնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կառավարության մոտ նստացույց անող քաղաքացին, որն ականատես է եղել կառավարության մոտ տեղի ունեցածին, երբ ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մի քաղաքացի նռնակով փորձել է մտնել կառավարության շենք:
«Չի էլ հասցրել շուխուռ անի: Եթե այդքան ոստիկան չհավաքվեր, կարող է չհասկանայինք էլ, որ այդպիսի բան է եղել: Շատ արագ արեցին ամեն ինչ: Մոտեցան, խոսեցին էդ մարդու հետ, իրար հետ գնացին»,-ասաց ականատեսը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քիչ առաջ Կառավարությունից դուրս գալիս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ մի քաղաքացի նռնակով փորձել է մտնել կառավարության շենք։ Քաղաքացուն տեղափոխել են ԱԱԾ:
ԱԻՆ-ից էլ NEWS.am-ին հայտնել են, որ երեկոյան ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ռումբ տեղադրել Կառավարության շենքում։











