Ուրբաթ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի արագընթաց կատերը մոտ 300 մետրով մոտեցել է  Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային նավատորմի Essex դեսանտային ամֆիբիա նավին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NBC հեռուստաալիքին:

Վերջինիս հաղորդմամբ, Essex-ում այդ պահին ԱՄՆ-ի ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելն էր գտնվում:

Նրա նկարահանման թիմը գտնվել է դեսանտային նավում եւ նկարահանել է ԻՀՊԿ-ի կատերի գործողությունները: Հեռուստաալիքի տվյալներով անցյալ ուրբաթ միջազգային ջրերում սպառազինություններով մոտ 6 իրանական արագընթաց կատերներ Essex-ից եւ ԱՄՆ ՌԾՈՒ-ի երկրորդ Rushmore դեսանտային նավից վտանգավոր հարեւանության վրա մանեւրել է: Կատերներից մեկը մոտ 300 մետրով մոտեցել է Essex-ին եւ շարժման ժամանակ հատել նրա ուղղությունը:

Essex-ի կապիտան Բրայան Մաթին իրանցի նավաստիների գործողությունները բնութագրել է որպես «անվտանգ եւ պրոֆեսիոնալ, սակայն նյարդայնացնող»: Մաթին պնդում է, որ հինգշաբթի ԻՀՊԿ-ի կատերներից մեկի անձնակազմը ռադիասարքով սպառնացել է կրակ բացել դեսանտային նավի վրա գտվող ուղղաթիռների վրա, եթե դրանք շարունակեն Պարսից ծոցում թռչել Իրանի նավերի վրայով:

Ամերիկյան կողմը շարունակել է թռիչքները, սակայն իրանական կողմից կրակոցներ չեն իրականացվել:

Սեպտեմբերի 21-ին Իրանի զինված ուժերը զորավարժություններ են սկսել Հորմուզի նեղուցում, որի միջոցով անցնում է Պարսից ծոցի երկրների նավթային փոխադրումների մեծ մասը: