Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ռուսերենով հարց է ուղղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջինիս վերարկուի մասին, հայտնում է RT-ն։

Պարբերականը հրապարակել է կանցլերի հարցի ձայնագրությունը։

«Սիբիրյան վերարկո՞ւ»,-հարցրել է նա ՌԴ առաջնորդին։

Նշենք, որ Մերկելը եւ Պուտինը Ստամբուլում են գտնվում, որտեղ անցկացվում է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցով քառակողմ (Թուրքիա, Ռուսաստան, Գերմանիա եւ Ֆրանսիա) գագաթնաժողովը: