Երեւանում տեղի է ունենում Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխամասային գրասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Գլխամասի բացման արարողությանը ելույթով հանդես կգա FAST-ի համահիմնադիր,գործարար Ռուբեն Վարդանյանը։
Հանդիսավոր արարողությանը մասնակցում են նաեւ FAST-ի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը, Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արսեն Թառոյանը ու Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար, FAST-ի Խորհրդատվական խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:
Միջոցառմանը ներկա կգտնվեն Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը ու Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Բացման պաշտոնական մասին կհաջորդի ծառատունկը, FAST-ի գլխամասային գրասենյակում էքսկուրսիան եւ հյուրասիրություն:











