Իրանում սպասում են նավթի արտահանման ծավալների կրճատում, սակայն այն օրական 1 մլն բարելից չի պակասել, պատմել է երկրի առաջին փոխնախագահ Էսհաք Ջհանգիրին, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով IRNA-ն։
Պարբերականը հայտնում է, որ վերջին ամիսներին Իրանը օրական արտահանել է 2,5 մլն բարել նավթ։
«Այսօր ամերիկյան իշխանությունները աշխարհին ստում են, թե Սաուդյան Արաբիան եւ այլ երկրները պետք է փոխարինեն իրանական նավթը, որպեսզի նավթի գինը չաճի ... Եթե ամերիկացիները կարողանային դադարեցնել իրանական նավթի արտահանումը, նավթի գինը կբարձրանա մինչեւ 100 դոլար»,-ասել է նա։



























