Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների  հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Դավիթ Տոնոյանը՝ հերքելով այն պնդումը, որ սահմանին կրակոցների ինտենսիվությունը չի նվազել։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այս պահին ամենանվազ վիճակում են հրադադարի խախտումները և դա, որոշիկիորեն պայմանավորվածությունների արդյունք է»,-ասաց նա։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ Ալիևի հետ Դուշանբերում պայամանավորված կապուղին գործում է այս պահին․

«Այն գործում է նաև Նախիջևանի ուղղությամբ, օպերատիվ կապ է հաստատված, աշխատանքները տարվում են»։