Թեհրանում ոստիկանությունը արգելափակել է ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի տունը եւ կտրել հեռախոսային հաղորդակցությունը նրա հետ: Այդ մասին հաղորդել է Մուսավիի կայքը:

Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել Մուսավիի մասնակցությունը այսօր կայանալիք ընդդիմադիր ցույցին:

Իրանի իշխանություններն արգելել են առանձին ցույցի անցկացումը եւ կոչ են արել արաբական աշխարհում տեղի ունեցող հուզումներին համերաշխություն հայտնել կառավարական ակցիաների շրջանակում:

Չնայած արգելքին` ընդդիմությունը չեղյալ չի հայտարարել ցույցի անցկացումը: