ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կազմել է 485.97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.17 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 553.18 դրամ (աճել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 623.21 դրամ (աճել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.40 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 229.52 դրամ, ոսկի՝ 19,278.04 դրամ, պլատին՝ 12,890.04 դրամ: