Ուկրաինայի եւ Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալը հսկայական տնտեսական եւ ռազմական խնդիր կդառնա Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության պետ Անդրեյ Կելինը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պենք ստիպված կլինենք Սոչիի մոտ պաշտպանական գոտի ստեղծել, ստիպված կլինենք հսկայական ռեսուրսներ ծախսել, որպեսզի կանխենք հնարավոր հակառակորդի կողմից հավանական գործողությունները»,- ասել է նա։

Կելինը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանը մեծ երկարություն ունի, սակայն այն սարքավորումներով հագեցած չի։ Այդ պատճառով անհրաժեշտ կլինի պաշտպանական միջոցներ տեղադրել։ Սակայն նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցելու մասին։