Իրանի հետ առեւտրի համար Եվրամիության հատուկ ֆինանսական մեխանիզմն առաջիկայում կգործարկվի: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը` հավելելով, որ ԱՄՆ-ն չի կարողանա հասնել իր քաղաքական նպատակներին, հաղորդում է  Mehr-ը:

«Նոր մեխանիզմով, եւ հաշվի առնելով այն փաստը, որ ամերիկացիներն այժմ մեկուսացված են միջազգային հանրություում, ոչ մի երկիր չի աջակցի ԱՄՆ-ի քայլերը, բացի որոշ տարածաշրջանային ռեժիմներից», - ասել է Զարիֆը:

Հատուկ ֆինանսական մեխանիզմը կոչված է շրջանցել պատժամիջոցները, որոնց համաձայն Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանում ցանկացած բանկի նկատմամբ, որը հեշտացնում է Իրանի հետ նավթային գործառնությունները: Մոտ ապագայում մեխանիզմը գործելու է օրինական հիմքով: