«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) մեկնարկել է Երեւանի 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից, 47 ԱՀԿ-ի 5000 բաժանորդային գծերի վերամիացումը թվային կայանին նախատեսվում է ավարտել մինչեւ 2011թ. մարտի 31-ը, ապահովելով թվային կապով Երեւանում «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների ավելի քան 99 տոկոսին:

Նշենք, որ 47 ԱՀԿ-ի թվայնացման աշխատանքների առաջին փուլի ավարտից հետո ամբողջ երկրում թվային հեռախոսակայաններին միացված կլինի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված ցանցի բաժանորդների 81 տոկոսը: