Իրանի ԱԳՆ-ը հերքել է Ահվազի ազատագրման համար արաբական շարժման (ASMLA) ղեկավարի սպանության նախապատրաստման մասին Դանիայի անվտանգության ծառայության մեղադրանքները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը կտրականապես հերքեց Դանիայում Իրանի հակառակորդներից մեկի վրա չկայացած հարձակման նախապատրաստության մեղադրանքները։ Նա այդ դեպքն անվանեց Թեհրանի թշնամիների դավադրության մաս, որը նպատակ ունի փչացնել Իրանի եւ Եվրոպայի միջեւ լավ հարաբերությունները»,- ասվում է հայտարարության մեջ։