Իրանն ու Թուրքիան այսօր՝ փետրվարի 14-ին համաձայնագիր են ստորագրել տնտեսական համագործակցության մասին, ըստ որի` 2015-ին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ ավելանալու է երեք անգամ` 10 մլրդ-ից մինչեւ 30 մլրդ-ի, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր թուրք գործընկերոջ` Աբդուլլահ Գյուլի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է նախանշված ծրագիրն իրականացնելու պատրաստակամության մասին:
Ահմադինեժադն ասել է, որ կողմերը բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացնելու էլեկտրաէներգիայի եւ էնեգետիկայի ոլորտներում:




























